Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Ո՞րն է ավելի մեծ չարիք. քննարկվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը

Քաղաքական

Այսօր` ապրիլի 10-ին, Աժ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը` մասնավորապես՝ սահմանափակել խաղատները, դրանց գովազդների հնարավորությունները, արգելել գազալցակայաններում առկա խաղադրույքների հնարավորությամբ սարքավորումները` խաղամոլության տոկոսը Հայաստանում հնարավորինս նվազեցնելու նպատակով: Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում նշեց.

«Քանի որ աղմկահարույց նախագիծ է և դրա շուրջ հետաքրքրությունը մեծ է` արձանագրենք այն, որ բուքմեյքերական ըկերությունների սահմանափակումը պետք է: Այնուամենայնիվ, պետք է հասկանանք, թե շուկայում կատարվող խաղադրույքների քանի տոկոսն է անցկացվում ինտերնետի տիրույթում, քանի տոկոսը բուքմեյքերական ընկերություններում: Քանի որ չկան այդ տվյալները, ապա մենք չենք կարող հասկանալ, թե այս օրենքի վերջնարդյունքն ինչպիսին է լինելու: Արդյո՞ք մենք դրանով ազդում ենք խաղամոլության վերացման կամ նվազեցման վրա, թե՞ կենտրոնացնում ենք ինտերնետ տիրույթում:

Բնական է, որ այն կնվազեցնի ընկերություններում խաղադրույքների ծավալը, բայց ռիսկային է, քանի որ հնարավոր է, որ այն գնա ինտերնետային տիրույթ»,-ասաց Բաբկեն Թունյանը` ընդգծելով, որ պետք է լավ քննարկել նախագծի վերջնարդյունքը: Ելույթի վերջում Բաբկեն Թունյանը հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, թե ինչքանով է գնահատել այդ ռիսկայնությունը, որին Սիմոնյանն արձագանքեց.

«Նախ և առաջ, մենք լուծում ենք գայթակղության հարցը: Ինետերնետով խաղադրույք անելու համար մարդը մի քանի քայլ պիտի կատարի: Ի տարբերություն ինտերնետ տիրույթի բուքմեյքերական ընկերություններում, խաղացող մարդու փոխարեն այդ քայլերը կատարում են, և դրա համար վճարվում, իսկ երբ ինտերնետ տիրունթում այդ քայլերն ինքը պիտի անի, բնականաբար գայթակղությունը նվազում է: Ընդհանուր առումով, սահմանափակվում է նաև այդ ընկերությունների գովազդի հնարավորությունը»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին, թե արդյոք բուքմեյքերական ընկերությունների վերացումը ինչքանով կնվազեցնի խաղամոլությունը, և նկատառմանը, որ այն կվնասի ՀՀ տնտեսությանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նկատառմանը միանշանակ դեմ եմ: Տեսեք, Կորյուն փողոցում ուսանողների քթի տակ խաղատուն կա, ինչ է դա պիտի գոյություն ունենա: Եթե ավելի շատ խաղան օնլայն տիրույում, ապա դա չի նշանակում, որ այդ տիրույթում հսկողություն չի լինելու, խաղացողը չափահա՞ս է, թե՞ անչափահաս:

Օնլայն տարբերակով խաղալու համար, արդեն նշեցի, որ քայլեր պիտի անցնեն, գրանցվեն, նույնականացվեն, տարիքը եթե չեղավ առնվազն 21, ապա չեն կարողանա խաղալ: Ինչ վերաբերում է Հայաստանին տնտեսական վնաս հասցնելուն, ապա կառավարությունը գնահատել է նախագիծը` նշելով, որ խաղամոլների ստացած վնասը հենց իրենց սեփական և ընտանեկան բյուջեին ավելի շատ է, քան պետությանը շահը տնտեսապես»,- ասաց Ալեն Սիմոնյանը` հավելելով, որ մարդիկ մի անգամ գայթակղվում խաղում են, պարտվում, ապա վերադառնում իրենց կորցրած փողը վերադարձնելու համար և այդպես խրվում դրա մեջ:Հայկ Գևորգյանը հակադարձեց.

«Պարո՛ն Սիմոնյան, նույն Կորյուն փողոցի խաղատան օրինակի առումով ասեմ, որ Բժշկական համալսարանի ուսանողները, եթե խաղալ ուզենան՝ պարտադիր չի՝ փողոցն անցնեն, գնան գրասենյակ: Մենք մոռանում ենք, որ խաղադրույք կարող են կատարել հենց լսարանում դասախոսություն լսելիս: Ասեմ ավելին, մայթն անցնելու և խաղատուն հասնելու փոխարեն շատ ավելի հեշտ է հենց հեռախոսով խաղադրույք կատարել և այդտեղ դժվարություն բոլորովին չկա, դա տևելու է 3 րոպե:

Դուք իմ պայքարի ընկերն եք և այդպես լինելու է միշտ` անկախ ամեն ինչից, բայց ներեցեք ինձ, ես չեմ կարող իմ խղճի առաջ հանգիստ լինել` համաձայնելով, որ փակվեն բուքմեյքերական գրասենյակները և փոխարենը հեռախոսով խաղալու ճանապարհը բացվի: Ես դեմ եմ այս նախագծով գրասենյակները փակելու կետին: Հարյուրավոր աշխատակիցներ դառնալու են գործազուրկ, չեն կարողանալու աշխատանք գտնել, դառնալու են նպաստառու, դառնալու են բեռ պետության համար: Եկեք հաշվի առնենք նաև, թե այդ ընկերությունները որքան հարկեր են մուծում պետությանը:

Եթե մենք ասում ենք եկեք զրկվենք մի քանի միլիարդ հարկերից, որը գալիս է մեր պետության բյուջե՝ միայն թե մեր ժողովուրդը չխաղա, տուն ու տեղ չկորցնի, դառնա քոչվոր արտերկրում, բայց մոռանում ենք, որ նույն հաջողությամբ մոլի խաղամոլը գնալու է և հեռախոսով է խաղալու»,-եզրափակեց Հայկ Սարգսյանը:

Օրենքի նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև «Իմ քայլը» խնբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը.

«Ես հանձնաժողովի անդամ չեմ և չեմ կարող քվեարկել, բայց ես էլ ունեմ այս օրենքի հետ կապված նկատառումներ: Եկեք հասկանանք, թե հարցն ինչումն է: Խաղամոլության խնդրին այս նախագծով ամբողջական լուծում չի տրվում, բայց ամեն դեպքում շատ հարցերի լուծում է տրվում: Մենք մտածում ենք այդ տարածքները գուցե չեն ունենա հետո վարձակալներ և տնտեսությունը հնարավոր է տուժի, բայց չէ՞ որ այդ տարածքներից դուրս գալուց հետո մեկն ամուսնալուծվում է, մեկը ինքնասպան է լինում: Ո՞րն է ավելի մեծ չարիք. ընտանիքների քայքայո՞ւմը, թե՞ այդ տարածքների վերացումների հետևանքով որոշ հարկերից զրկվելը: Եթե ես կարողանայի քվեարկել, ապա կողմ կքվեարկեի և կփորձեի նվազեցնել այդ չարիքը, որը կա մեր պետության մեջ»,-եզրափակեց Հրաչ Հակոբյանը:

Բաբկեն Թունյանն առաջարկեց հետաձգել քվեարկությունը և առանց տեսախցիկների քննարկում անցկացնել, առաջարկներ լսել, հնարավոր փոփոխություններ անել` եզրափակիչ ելույթի և համաձայնության հնարավորությունը տալով Ալեն Սիմոնյանին: Եզրափակիչ ելույթում Ալեն Սիմոնյանը նշեց.

«Կա երկու հարթակ` օնլայնը և գրասենյակները: Եթե մենք օնլայնը չենք կարողանում սահմանափակել, գոնե գրասենյակները փակենք, գազալցակայաններից վերացնենք ապարատները և հնարավոր այդ մի տիրույթից զրկենք խաղացողներին: Եթե մարդու էության մեջ է խաղալը` նա կխաղա, այդ հարցը չի լուծվում, բայց եկեք գոնե հնարավոր տիրույթը փակենք: Օնլայնը իհարկե վատ է, որ կա, բայց դա չի արդարացնում գրասենյակների գոյությունը»:

Անդրադառնալով Հայկ Սարգսյանի նկատառմանը, Սիմոնյանն ասաց, որ աշխատանքից զրկվող մարդիկ կարող են նոր աշխատանք գտնել իրենց համար, և իրեն ավելի շատ հուզում է Հայաստանում գոյություն ունեցող 63.000 հազար խաղամոլների ճակատագիրը:

«Ես լսեցի բոլոր առաջարկները, հաշվի առնելով այն փաստը, որ մենք չունենք կոնկրետ թվեր, ընդունում եմ ձեր առաջարկները և պատրաստ եմ վերանայել խնդրահարույց կետերը: Ես պատրաստ եմ հետաձգման»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը: Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստը հետաձգվեց` բուքմեյքերական գրասենյակների սահմանափակման օրինագծում հնարավոր փոփոխությունն կատարելու նպատակով:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված