Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

«Սպայկա»-ն լուրջ խնդիրներ ունի

Տնտեսություն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատարանն այսօր մերժեց «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանների միջնորդությունը։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Սպայկա» ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանն, անդրադառնալով Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու դատարանի որոշմանը՝ նշեց․ «Որևէ գնահատական չեմ կարող տալ, առաջիկայում փաստաբանները մամուլի ասուլիս են հրավիրելու, որի ժամանակ կտան բոլոր հարցերի պատասխանները։ Ես հիմա զբաղվում եմ ընկերության ընթացիկ աշխատանքների կազմակերպմամբ։ Այս ամենը ծանր հետևանքներ ունի ընկերության համար և հայտնվել ենք դժվար իրավիճակի մեջ։ Այս պրոցեսին լուրջ հետևում են նաև մեր արտասահմանյան գործընկեր բանկերը, ու իրենք մի շարք գործողություններ են սկսելու, որը կարող է կաթվածահար անել ընկերության աշխատանքը։ Մեր խնդիրը սրա մեջ է։ Մենք հսկայական վնասներ ենք կրել ու մտավախություն ունենք, որ մեր գործընկերներն ուղղակի կսկսեն որոշակի գործողություններ կատարել, որպեսզի իրենց վարկերի գրավների ապահովում ունենան»,-ասաց նա։ 

Կարեն Բաղդասարյանը համաձայն չէ դատարանի այն պնդմանը, թե Դավիթ Ղազարյանի ազատության մեջ գտնվելը կարող է խոչընդոտել գործի քննությանը․ «Չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարող է խոչընդոտել, երբեք նման բան չի եղել»,-նշեց ընկերության զարգացման գծով տնօրենը։ 

Դատարանի որոշումից հետո Ղազարյանի պաշտպանական թիմի անդամ Արսեն Սարդարյանը հայտարարեց․ «Չանձնավորելով որևէ դատավորի կամ վարույթ իրականացնող մարմնի՝ անձնավորված որևէ վիրավորանք չենք ուզում ասել, այնուամենայնիվ, այս որոշումը մենք գնահատում ենք որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ»։ Հարցին՝ համաձա՞յն է փաստաբանի հայտարարությանը, արդյոք նման միտում տեսնո՞ւմ է, թե ոչ՝ «Սպայկա» ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը չցանկացավ մեկնաբանել։ 

Հնարավո՞ր է՝ դատարանի որոշումներով պայմանավորված՝ ընկերության աշխատակիցները դուրս գան փողոց՝ պահանջելով տնօրենի ազատ արձակումը հարցին ի պատասխան՝ Բաղդասարյանն ասաց․ «Դա ընկերության տնօրինություն չէ, որ որոշում է, եթե լինեն ինքնաբուխ ակցիաներ, դա անելու են աշխատակիցները, մենք որևէ կերպ ոչ նպաստում, ոչ խոչընդոտում ենք դրան։ Աշխատակիցները շատ մտահոգված ու հիասթափված են»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 դրամի մաքսատուրք և հարկ։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված