Պեսկովը բացատրել Է, թե ինչու Պուտինը Զելենսկուն չի շնորհավորել Հաղթանակի օրվա առթիվ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի ընտրված նախագահ Զելենսկուն շնորհավորանք չի ուղարկել Հաղթանակի օրվա առթիվ, որը նա ավանդաբար հղում Է ԱՊՀ-ի երկրներին ղեկավարներին, որովհետեւ նա դեռեւս պաշտոնապես չի ստանձնել պաշտոնը: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ուկրաինայի ընտրված նախագահը դեռեւս չի ստանձնել իր պաշտոնը, պետության ղեկավարը (Պյոտր) Պորոշենկոն Է»,-ասել Է Պեսկովը: «Դուք գիտեք, որ ավելի վաղ Էլ, նախորդ տարիներին, Պուտինը Պորոշենկոյին չԷր շնորհավորում»,-հիշեցրել Է նա:
Մայիսի 8-ին ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ Պուտինը շնորհավորական ուղերձներ Է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին ու քաղաքացիներին, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի ժողվուրդներին Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 74-րդ տարեդարձի կապակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)