Ռուսաստանի ամոթն ու խայտառակությունը (տեսանյութ)
Տեսանյութեր
Ռուսաստանում օրերս ձերբակալված «Մեդուզա» կայքի լրագրող Իվան Գոլունովին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել: Լրագրողը մեղադրվում է թմրանյութեր վաճառելու փորձ կատարելու մեջ:
Լրագրողի ձերբակալության մասին հայտնի էր դարձել երեկ առավոտյան. ոստիկանությունը հայտարարել էր, որ նրա մոտ հինգ հատ փոշիանման զանգված են հայտնաբերել: Ավելի ուշ պարզվել էր, որ հայտնաբերված զանգվածը թմրանյութ է եղել, բացի այդ, լրագրողի տանը կատարած խուզարկության ժամանակ ևս մի քանի փաթեթ թմրանյութ և կշեռք է հայտնաբերվել:
Ինքը՝ Գոլունովը պնդում է, որ թմրանյութը դիտմամբ են իր մոտ գցել, և որ իրեն քաղաքական հետապնդման են ենթարկում:
Ռոք երաժիշտ, Ակվարիում ռոք-խմբի հիմնադիր Բորիս Գրեբենշչիկովն իր աջակցությունն է հայտնել Իվան Գոլունովին:
«Ես ուզում եմ հպարտանալ Ռուսաստանով: Իսկ այն, ինչ տեղի է ունենում հիմա, ամոթ է և խայտառակություն: Եվ մինչև Իվանին չազատեն, դա կլինի ամբողջ Ռուսաստանի ամոթը և խայտառակությունը»,- ասել է Գրեբենշչիկովը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)