Խաչատուրյան քույրերից կրտսերն անմեղսունակ է ճանաչվել
Ռուսաստան
Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերի` Մարիա Խաչատուրյանի գործը ավագ քույրերից՝ Անգելինայից և Քրիստինայից առանձին կքննվի՝ կապված նրան հոգեբանորեն անմեղսունակ ճանաչելու հետ: Երկուշաբթի այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:
«Փորձաքննությամբ նա անմեղսունակ է ճանաչվել, ուստի նրա դեմ գործն առանձին վարույթով կքննվի եւ դատավարությունն էլ 2 ավագ քույրերի գործից առանձին կընթանա»,- ասել է Լիպցերը:
Փաստաբանը հստակեցրել է, որ այս պահին գործի նյութերին ծանոթանում են տուժող կողմի ներկայացուցիչները:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)