Օգնեց ծեծվողին, ինքը զոհվեց. Ռոստովում ցնցված են որբ տղայի սպանությամբ
Ռուսաստան
Վելիկի Ռոստովի բնակիչները ցնցվել էին որբ տղայի դաժան սպանությամբ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ Վլադիմիր Ռյազանով անունով տղան ընկերների հետ հյուր էր գնացել: Հետդարձի ճանապարհին նրանք տեսել էին, թե ինչպես էր մի քանի մարդ ծեծում տաքսու վարորդին: Վլադիմիրը որոշել էր օգնել, սակայն ինքն էր սպանվել: Ականատեսների վկայությամբ՝ անցորդներից ոչ ոք չէր փորձել դադարեցնել կռիվը:
«Մենք ինչ-որ աղմուկ-աղաղակ էինք լսում, սակայն դրան լուրջ նշանակություն չտվեցինք: Միայն առավոտյան մայրիկիցս տեղեկացա մանրամասների մասին: Իմացա, որ կռվի ժամանակ այնտեղ շատ մարդ է եղել, անգամ մահացածի ընկերները: Ինչո՞ւ ոչ ոք նշանակություն չի տվել դրան, ինչո՞ւ որևէ մեկը չի միջամտել»,- պատմել է այն շենքի բնակիչներից մեկը, որի հարևանությամբ տեղի է ունեցել միջադեպը:
«Վլադիմիրը մեծացել է մոտակայքում գտնվող մանկատներից մեկում: Մանկուց նա մյուսներից առանձնացել է իր արդարամտությամբ, մյուսներին օգնելու ցանկությամբ: Նա լավ, լուսավոր տղա էր»,- պատմել է Վլադիմիրի ընկերներից մեկը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)