Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ 

Վաչե Գաբրիելյանն արդար չէ. ինչ է պնդում իմքայլական պատգամավորը

Տնտեսություն

Մասնագետները փորձագիտական կարծիք են հայտնում, որ նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելու համար անհրաժեշտ է 10 անգամ ավելի գումար, քան ներկայացվում է։ Նման կարծիք, մասնավորապես, հայտնել էր նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ նվազագույն աշխատավարձը նախկին 55.000-ից պետք է բարձրանա 68.000 դրամի։ 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ վարկածներ կարող են հայտնել բոլորը, սակայն դրանք քննարկելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ ենթադրություններ կան դրանց հիմքում։

Մեր այն դիտարկմանը, թե  նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար ավելի շատ գումար է անհրաժեշտ, Մանուկյանն ասաց. «Ես պետք է նշեմ, որ Հայաստանը, Եվրոպական սոցիալական խարտիայի անդամ լինելով, ստանձնել է որոշակի պարտավորություններ, և եթե ուսումնասիրենք այդ խարտիայի դրույթները, ապա կտեսնենք, որ այնտեղ՝ որպես հիմնավորում, սովորաբար կիրառվում են սպառողական զամբյուղի կամ անվանական միջին աշխատավարձի հետ համեմատած չափորոշիչներ»։

Պատգամավորը նշեց, որ նախկինում՝ մասնավորապես 2017-2018 թվականներին, այդ սահմանված չափորոշիչները չեն համապատասխանել ստանձնած պարտավորությունների կատարմանը՝ գնաճի, անվանական միջին աշխատավարձերի բարձրացման պատճառով։ Խոսելով նվազագույն աշխատավարձի բարձրացման ռիսկային կողմի մասին՝ պատգամավորը նշեց, որ կարող է գործազրկության խնդիր առաջանալ, ինչպես նաև՝ հանգեցնել գնաճի ավելի բարձր մակարդակի։ Ամենախոցելին դառնում են ցածր որակավորում ունեցող սեգմենտները, որոնք ամենահեշտ փոխարինելին են։

Իր խոսքում Մանուկյանը նշեց, որ կոռեկտ չէ խոսել միայն ծախսային հատվածի մասին, քանի որ Կառավարությունը փորձում է որոշակի սոցիալական աջակցություն ցույց տալ ցածր աշխատավարձ ստացող սեգմենտին, քանի որ ակնհայտ է, որ այս նախագիծը պայմանավորված չէ արտադրողականության բարձրացմամբ։ «Տնտեսական քաղաքականությունը մշտապես կանգնում է երկու սկզբունքների (արդարության և արդյունավետության) հակամարտության միջև։ Եվ այս քայլերը ուղղված են սոցիալական արդարությունը շտկելուն»։ Անդրադառնալով Վաչե Գաբրիելյանի դիտարկմանը, որ Ֆինանսների նախարարության կողմից նախատեսված գումարը բավարար չէ  նախագիծը իրականացնելու համար, Մանուկյանն ասաց. «Նախ, եթե նման մտահոգություն լիներ, ապա Ֆինանսների նախարարությունը կհայտներ։ Պետք է նշել, որ աշխատավարձերի ֆորմալ բարձրացումից հետո մասնավոր հատվածի կողմից վճարվող հարկերը կավելանան, եթե իհարկե չլինի գործազրկության աճ։ Ըստ այդմ, ամենամեծ ռիսկը, որ ես տեսնում եմ, դա հնարավոր ազդեցությունն է գործազրկության վրա, հատկապես՝ ՓՄՁ կտրվածքով, ինչպես նաև՝ որոշակի գնաճային ճնշումները»։

Թե ինչու է Վաչե Գաբրիելյանը հակառակ պնդումները ներկայացնում, Մանուկյանն ասաց, որ իր գնահատմամբ Գաբրիելյանը հանրապետական վերնախավի այն անձանցից է եղել, որոնց դիտարկումները մշտապես եղել են որոշակի գնահատումների հիման վրա։

Պատգամավորի խոսքով՝ գուցե Գաբրիելյանը ցանկացել է որոշակի խնդիր մատնացույց անել։ «Խոսել միայն ծախսերի մասին և չխոսել ավելի խորքային հետևանքների մասին, այդքան էլ արդար չէ։ Նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումը որպես պարտավորություն ամրագրված է նաև միջազգային պարտավորություններով, որոնք ստանձնվել են, բայց չեն իրականացվել նաև Վաչե Գաբրիելյանի իշխանության ժամանակ»,- եզրափակեց Մանուկյանը։

 

Ասպրամ Փարսադանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ
Ամենադիտված