Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Ռուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Լիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածություն Թրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ են Ռուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջ 

«Սևան» ազգային պարկի տնօրենը պատրաստ է կրկին լճից ջուր խմել

Տնտեսություն

«Կովերի անկման հանգամանքով բարձրացված աղմուկը գյուղացիների անգրագիտության, ոչ մասնագետ-խորհրդատուներին լսելու արդյունք է: Հարցին արձագանքեցին նաև Սննդի ապահովության տեսչության պետը, Անասնաբուժական ծառայության ներկայացուցիչները: Պարզվեց, որ անկած անասունները մտել են առվույտի դաշտ և չափից շատ առվույտով կերել, այնուհետև իջել են ջուր խմելու, ճանապարհին սատկել են: Կենդանիներին ոչինչ չէր լինի, եթե մոտակայքում անասնաբույժ լիներ և արագ օգնություն ցույց տար: Երբ նրանց մորթել են, տեսել են, որ ուռած են եղել և ստամոքսի ամբողջ պարունակությունը եղել է առվույտ»,- Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը՝ անդրադառնալով օրերս տարածված տեղեկություններին, թե Սևանա լճից ջուր խմելու հետևանքով կովեր են անկել:

Ինչ վերաբերում է Սևանա լճի «ծաղկման» պատճառներին. մասնագետների պնդմամբ այն իշխանության անգործության ու հանցավոր գործունեության հետևանք է: Նրանք խնդրի առաջացման 3 պատճառ են նշում. լճի ջրի օգտագործում ոռոգման նպատակով, ձկան պաշարների անխնա ոչնչացում և թափոնների անվերահսկելի արտանետում լիճ:

Անդրադառնալով այս խնդրին «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ հանրային լողափերում որևէ վտանգ չկա, կապտականաչ ջրիմուռները կուտակվում են խորշերում, որտեղ խորհուրդ չի տրվում գնալ: Սակայն նկատեց՝ ինչպես այս, այնպես էլ նախորդ տարի եղել է ջրիմուռների բուռն աճ. «Ջերմաստիճանի բարձրացման, 92 համայնքների կոյուղագծեր չունենալու, ջրի բարձրացման արդյունքում անտառային զանգվածի՝ ջրի տակ հայտնվելու հետևանքով այսպիսի երևույթներ են նկատվում:  Տարբեր գործոններ կան, որոնց հետևանքով մեծ քանակությամբ հող և օրգանական նյութեր են հայտնվում լճի տակ: Տեղի են ունենում բնական երևույթներ, որի միջոցով լիճն ազատվում է օրգանական նյութերից: Բնությունն ինքնամաքրվում է, բայց կանխել հնարավոր է, ինչը կախված է մեզանից և մեր ազգաբնակչությունից, որոնք ուղիղ ազդեցություն են գործում Սևանա լճի վրա»,- ասաց նա: 

Նշենք, որ անցած տարի ևս Սևանա լճի ջրի հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել, մարդկանց խուճապից դուրս հանելու և սեփական փորձով ապացուցելու համար, որ ջուրն անվտանգ ու մաքուր է, «Սևան» ազգային պարկի տնօրենը հրապարակավ խմեց լճի ջրից: Դրանից հետո տեղեկություններ տարածվեցին, թե նրա ինքնազգացողությունը վատացել է, ինչը Գուլանյանը հերքեց։ Նշենք՝ նրա օրինակին էին հետևել նաև ֆլեշմոբի այլ մասնակիցներ։

Հետաքրքրվեցինք՝ կրկին պատրա՞ստ է լճից ջուր խմել՝ ապացուցելու, որ ջրի հետ ամեն ինչ նորմալ է, Գուլանյանը դրական պատասխան տվեց. «Միանշանական պատրաստ եմ: Բայց կարծում եմ՝ էֆեկտը ավելի թույլ կլինի: Մեկ անգամ ապացուցելը հերիք է, որ մեր հետազոտության տվյալները ճիշտ են և հստակ պատկերացնում ենք՝ ինչ է կատարվում լճում»,- եզրափակեց Վահե Գուլանյանը: 

Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը, որպես ստեղծված իրավիճակից լուծում, կառավարությանն առաջարկել է Սևանա լիճ լցվող շուրջ 3 տասնյակ գետերի հուների մաքրման ծրագիր։ Կառավարությունը, Էրիկ Գրիգորյանի խոսքով, նախնական համաձայնություն տվել է այդ առաջարկին, և այժմ ծախսերի հաշվարկ է իրականացվում։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ Politico
Ամենադիտված