Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելու Քանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համար Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասին Շաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ Հայաստանում Հոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱ ՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակել Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն 86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են» Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում 

Ատոմակայանի հետ կապված որևէ վտանգ չկա․ պատճառը Հրազդանի ՋԵԿ-ի 5-րդ էներգաբլոկի անջատումն է

Տնտեսություն

Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառները դեռ պարզ չեն. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշեց, որ ձևավորվելու է աշխատանքային խումբ, կատարվելու են ուսումնասիրություններ՝ վթարի պատճառները պարզելու համար: Նա վստահեցրեց, որ վթարի պատճառներն ու մեղավորներն անպայման կբացահայտվեն:

«Ժամը 13:46-ին Հայաստանի էներգետիկ համակարգում եղել է  հաճախականության տատանում, որի հետևանքով անջատվել են «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, հետո՝ «Երևան» ՋԷԿ-ը, այնուհետև՝ ավելի փոքր կայաններ:  Դեռևս հստակ ախտորոշված չի պատճառը, բայց կայունությունը վերականգնված է, հաճախականության տատանումներ չունենք: Ինչպես  գիտեք մեր համակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգոհամակարգի հետ,  ու ցանկացած տատանում Իրանում զգացվում է մեզ մոտ, մեր երկրում էլ ցանկացած տատանում զգացվում է իրենց մոտ: Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգոհամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք մեր իրանցի գործընկերների հետ ևս եղել ենք կապի մեջ, իրենք ևս փաստել են, որ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում, բայց 100 տոկոսով ասել, որ վթարի պատճառը, հաճախականության տատանումները եկել են իրանական էներգոհամակարգից, չենք կարող:  Կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, ուսումնասիրություններ կկատարվեն, պատճառները և մեղավորներն անպայման կբացահայտվեն»,-  ասաց նա:

Փոխնախարարը վստահեցրեց, որ անհանգստանալու կարիք չկա, որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ ունենա:  « Հիմնական գործող բազիսային արտադրող կայանները համակարգում եղել են «Երևան» ՋԷԿ-ը, «Հրազդան» ՋԷԿ-ի  5-րդ էներգաբլոկը և հիդրոէլեկտրակայանները: Ատոմակայանը պլանային վերանորոգման է կանգնած հունիսի մեկից, ցանցում չի եղել, ցանցից օգտվել է միայն սեփական կարիքների համար: Ատոմակայանի անձնակազմը, պահպանելով բոլոր նորմատիվները,  հաճախականության տատանման սկսվելուն պես ցանցից առանձնացել է և սեփական կարիքները բավարարել է դիզել-գեներատորների միջոցով: Կայունացումից հետո ատոմակայանը կրկին սկսել է սնվել համակարգից, որևէ վտանգ չի սպառնում»,- մանրամասնեց Վարդանյանը:

Նա հայտնեց, որ  Տավուշի և Լոռու մարզի մի մասն այս պահին անջատել են Հայաստանի էներգոհամակարգից և միացված են վրացական էներգոհամակարգին, Վրաստանից 28 մեգավատ  հոսանքի ներմուծում ունենք, մարզերի էներգոմատակարարումը վերականգնված է:  «28 մեգավատ Վրաստանից ներմուծում ունենք, 42 մեգավատ ունենք Իրանից: Ընդհանուր սպառումը՝ 583 մեգավատ,  վերականգնված է:  Օրվա այս ժամերին մեզ մոտ սպառման պահանջարկը  լինում է 800-900 մեգավատ, այս պահին մոտ 600 մեգավատն ապահովվում է: Սեփական գեներացիան 506 մեգավատ է այս պահին: «Սևան-Հրազդան» կասկադը ամբողջ հնարավորությամբ այս պահին գործող ջրի քանակով մտած է համակարգում, որը ևս համակարգից անջատված էր, «Որոտան» կասկադը և փոքր հիդրոէլեկտրակայանները՝ ևս:

«Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկում  և «Երևան» ՋԷԿ-ում զննության, վթարա-վերականգնողական աշխատանքներ են կատարվում: Փոխնախարարը հայտնեց, որ մոտավորապես մեկ ժամվա ընթացքում,  եթե այլ խնդիրներ չառաջանան, նոր տատանումներ չլինեն,  5-րդ բլոկի շոգետուրբինը կսկսի կամաց-կամաց մտնել ցանց և բեռ հավաքել:

Հակոբ Վարդանյանը տեղեկացրեց, որ շոգետուրբինը մինչև 250-280 մեգավատ բեռ կարող է հավաքել: Այդ ժամանակ Հանրապտությունում ամբողջ էներգոմատակարարումը կվերականգնվի, որևէ մեկը էլ չի զգա վթարի հետևանքները:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
Ամենադիտված