Կինը ծանոթներից 160 միլիոն ռուբլի է պարտքով վերցրել և փախել
Ռուսաստան
Երկու ամիս` ապրիլից մինչև մայիս, Եկատերինբուրգի բնակչուհին 160 միլիոն ռուբլի է պարտքով վերցրել ծանոթներից, իբր թե, անշարժ գույք գնելու համար, իսկ հետո անհետացել:
РИА Новости լրատվականի փոխանցմամբ` 2019 թվականի մայիսին Եկատերինբուրգի ոստիկանություն է դիմել 15 մարդ, ովքեր հայտնել են, որ ապրիլ-մայիս ամիսներին 48-ամյա Օլգա Խարաշունը խոշոր չափի գումար է պարտքով վերցրել անշարժ գույք գնելու նպատակով, ապա անհետացել և դադարել կապ հաստատել իրենց հետ:
Նախնական տվյալներով` նա ամուսնու ու երեխայի հետ լքել է Եկատերինբուրգը մայիսին և հիմա նրա գտնվելու վայրը հայտնի չէ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)