Քաղաքացին Երևան-Սևան ավտոճանապարհին մնացել է քարերի տակ
Տնտեսություն
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 19-ին, ժամը 18:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին քաղաքացին մնացել է քարերի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին քաղաքացին ընկել է ճանապարհին հարակից ձորը և հայտնվել քարերի վրա:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից (մոտ 20 մ) եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)