Հնարավորություն ենք տալիս, որ գործունեության խաթարում չլինի․ Դավիթ Անանյանը՝ «Սպայկա»-ի մասին
Տնտեսություն
Հնարավորություն ենք տալիս, որ գործունեության խաթարում չլինի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ նորություններ կան «Սպայկա»-ի քննության հետ կապված:
«Քննությունը շարունակվում է: Անընդհատ տեղեկատվություն ենք ստանում մեր գործընկեր երկրների գործընկեր կառույցների կողմից: Դրանք անընդհատ մշակվում են, հաշվարկներ են կատարվում: Մենք ուղղակի այս պահին, հաշվի առնելով «Սպայկա»-ի գործունեությունը, նաև գյուղատնտեսության ոլորտի հետ այսօրվա սերտ առնչությունը, քրեաիրավական գնահատականների առումով ընկերության նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քրեական մասով քննությունն առանձնացրել ենք»,- ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ դա չի նշանակում զիջում:
«Զիջել»՝ նշանակում է ընդհանրապես օրենքին հակառակ գնալ, որը մենք չենք պատրաստվում»,- ասաց նա:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)