Կառավարությունն աննախադեպ ֆինանսավորում է կատարելու բարձր տեխնոլոգիաների զարգացման համար
Տնտեսություն
ՀՀ կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում բարձր տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ:
Հուլիսի 25-ին Renderforest ընկերության նոր շենքի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Մենք ստացել ենք արդեն միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, համաձայն որի՝ բավականին լուրջ ֆինանսավորում է սպասվում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում: Կարող եմ ասել, որ Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան չի եղել, որ այդքան մեծ գումար ուղղվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը: Թվեր չեմ ուզում հնչեցնել, որովհետև դեռ Ազգային ժողովը պետք է հաստատի դրանք, բայց արդեն իսկ պարզ է, որ մենք մեծ քայլերով պետք է առաջ գնանք բոլորս միասին»,- ընդգծեց Արշակյանը:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ օգոստոսի 2-ին «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի շրջանակներում նախարարությունը շնորհանդես է կազմակերպելու և հստակեցվելու են, թե ոլորտում կոնկրետ որ ուղղությամբ պետք է առաջ գնալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)