Սոչիում հայտնվել են 5 սմ-անոց խավարասերներ
Ռուսաստան
Սոչիում հայտնվել է աշխարհում ամենախոշոր խավարասերներից մեկը։ Այս մասին ասվում է Սոչիի ազգային պարկի կայքում։
Խոսքը ամերիկյան միջատների մասին է, որոնք կարողացել են փախչել տերարիումից, կամ դրանք պատահաբար են բերվել։
«Անկախ ծագումից, նոր բնակիչը ունի բոլոր հնարավորությունները Սև ծովի ափին բնակություն հաստատելու համար»,- ասվում է կայքում։
Նշվում է, որ ամերիկյան խավարասերի երկարությունը հասնում է 5 սմ-ի, իսկ նրա բեղիկները կարող են գերազանցել 9 սմ-ը և համարվում են վտանգավոր վնասատուներ, որոնք փոխանցում են վարակներ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ