Կառավարությունն արտոնություն տվեց «Պրոֆպանել» ընկերությանը
Տնտեսություն
Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսային արտոնություն տրամադրեց «Պրոֆպանել» ընկերությանը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արևային վահանակների արտադրության մեջ։
«Արդեն իսկ իրականացվել է 385 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 2,9 մլրդ դրամի ներդրում»,- ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ ծրագրի արդյունքում ընկերությունում առկա 43 աշխատատեղին կավելանան ևս 5-ը՝ 150-200 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5,9 մլրդ դրամ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)