Շուրջ 16 հազար մարդ է տարահանվել Աչինսկի մերձակա զինապահեստում պայթյուններից հետո
Ռուսաստան
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանի բնակավայրերից շուրջ 16 հազար բնակիչներ են տարհանվել զինամթերքի պահեստում պայթյուններից և հրդեհից հետո: Այդ մասին լրագրողներին հայտնել է Կրասնոյարսկի երկրամասի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Պոդկոռիտովը:
Նա նշել է, որ Կրասնոյարսկը պատրաստ է լրացուցիչ 10 հազար մարդու ընդունել անհրաժեշտության դեպքում: Երկրամասի կառավարության տվյալներով՝ օգոստոսի 5-ին՝ ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով 14:00-ին), Աչինսկի շրջանի Կամենկա ավանից 5 կիլոմետր հեռավորությամբ բանակված զորամասի հրետանային ռազմամթերքի պահեստում տեղի են ունեցել հրդեհ և պայթյուններ: Տուժածների թիվը, բժիշկների տվյալներով, հասել է 12-ի: Տարահանվել է Աչինսկի գրեթե չորս հազար բնակիչ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)