Մոսկվայում տղամարդը երկու ժամվա ընթացքում բռնաբարության չորս փորձ է կատարել
Ռուսաստան
Մոսկվայում տղամարդը մեկ օրվա ընթացքում բռնաբարության չորս փորձ է կատարել: Այս մասին հաղորդել է «Մոսկվա» գործակալությունը ՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:
«Ռուդնեվայա փողոցի մի տան մոտ տղամարդը հարձակվել է 23-ամյա մի աղջկա վրա, այնուհետև տեղափոխվել է Յանտառնի անցուղի և այնտեղ փորձել է բռնաբարել 20 և 44 տարեկան քաղաքացիներին»,- նշում է աղբյուրը:
Բռնաբարողի վերջին զոհը 27-ամյա մի աղջիկ է, ում վրա նա հարձակվել էր Կոմինտերն փողոցում:
Ըստ աղբյուրի՝ հանցագործը բոլոր հարձակումները գործել է 2 ժամվա ընթացքում։
Տղամարդը կալանավորվել է, նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ բռնաբարության փորձ կատարելու մեղադրանքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)