Ռուս պատգամավորը դուրս է եկել նիստից և մահացել
Ռուսաստան
Ռուս պատգամավոր Ալեքսանդր Շալաևը մահացել է մարզային խորհրդարանի հանձնաժողովի նիստից դուրս գալուց անմիջապես հետո, հայտնում է Ura.ru-ն։
Կայքի տեղեկություններով` պատգամավորն իրեն վատ է զգացել, և հավանաբար սրտի կաթված է ստացել։
Ըստ նախնական տեղեկությունների, Շալաևը մահացել է Խուտորոկ սրճարանում, որը տեղակայված է խորհրդարանի շենքի դիմաց:
Շալաևը 53 տարեկան էր, Պերմի երկրամասի Բերեզնիկովի բնակիչ: Պատգամավոր է ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)