Մարզերում ջրամատակարարման խնդիրների լուծման նպատակով կհատկացվի 8 մլրդ դրամ
Տնտեսություն
Կառավարությունը 168 մլն դրամ կհատկացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ այն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրելու համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս նախագծով նախատեսվում է ներդրումային ծրագրերի շրջանակներում մարզերում իրականացնել ջրամատակարարման համակարգերի վերակառուցում:
«Նախատեսվում է հաջորդ տարի ջրամատակարարման համակարգում ՀՀ բնակավայրերում մոտ 8 մլրդ դրամի ներդրում կատարել բյուջեի միջոցների հաշվին: Սրանք համայնքներ են, որոնք համաձայնեցված են «Վեոլիա» ընկերության հետ»,- ասաց նախարարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)