Պեսկովը հայտնել է, թե ինչ վերաբերմունք ունի Պուտինը ծխելու հանդեպ
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ՌԴ նախագահն ինչ վերաբերմունք ունի ծխելու հանդեպ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Պեսկովի խոսքով՝ նախագահը չի ողջունում ծխելը և առողջ ապրելակերպի կողմնակից է:
Նա նշել է նաև, որ Պուտինի շրջապատում ծխող մարդիկ գրեթե չկան:
«Մնացել են հաշված թվով գործընկերներ, ովքեր ծխում են, նրանց մատների վրա կարելի է հաշվել: Ընդհանուր առմամբ՝ ծխելը հիմա տարածված չէ, ինչը ողջունելի է»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ, ՌԴ կառավարությունը հակահրդեհային անվտանգության կանոնների փոփոխություն է կատարել, որոնք արգելում են ծխել բնակարանների, հյուրանոցների ու հանրակացարանների պատշգամբներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)