Սարատովում սպանված 9-ամյա Լիզայի մայրը տեսաուղերձ է հղել
ՏեսանյութերՍարատովում սպանված 9-ամյա Լիզա Կիսելյովայի մայրը` Ելենա Կիսելյովան, տեսաուղերձ է ձայնագրել, որում շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր իր ընտանիքի համար այդ սարսափելի օրերին աջակցել են իրենց։
«Սարատովը լի է շատ բարի, ուժեղ և հուսալի մարդկանցով, որոնց վրա կարելի է հույս դնել դժվարին պահին։ Ես կարող էի հույս դնել բացառապես ցանկացածի վրա։ Ուզում եմ առանձին և յուրաքանչյուրի ձեռքը սեղմել, գրկել և ասել. «Դու կարևոր էիր, կողքիս էիր»»,-vesti.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Կիսելյովան։
Կինը քաղաքային իշխանությանը կոչ է արել ուշադրություն դարձնել դպրոց տանող ճանապարհներին, և դրանք ավելի անվտանգ դարձնել։
Հիշեցնենք, որ 9-ամյա Լիզան հոկտեմբերի 9-ին կորել էր դպրոցի ճանապարհին։ Դպրոցականին մի քանի օր շարունակ փնտրում էին ամբողջ քաղաքով։ Ցավոք, աղջկան մահացած գտան։ Սպանության կասկածյալը 36-ամյա Միխայիլ Տուվատինն է, որը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ խեղդել է երեխային, իսկ մարմինը թաքցրել ավտոտնակում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)