Սարսափելի դեպք. 12-ամյա տղան եռացրած ջուր է լցրել մոր վրա, ապա անդամահատել նրա մարմինը (տեսանյութ)
Տեսանյութեր
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում դաժան սպանություն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է 78.ru-ն, հոկտեմբերի 27-ին Ստասավոյ փողոցում գտնվող բնակարանում 12-ամյա տղան սպանել է իր մորը:
Նախնական տվյալներով՝ տղան թեյնիկով եռացրած ջուր է լցրել մոր վրա, ապա սուր կտրող-ծակող գործիքով անդամահատել նրա մարմինը: Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են դանակ, մկրատ, պինցետ, անթրոց և լապտեր:
Նշվում է, որ տղան երկվորյակ եղբայր ունի: Երկուսն էլ մտավոր խնդիրներ ունեն: Ընտանիքի հայրը սպանության ժամանակ տանն է եղել: Նա զանգահարել և իր տուն է կանչել ծնողներին: Վերջիններս էլ զանգահարել են ոստիկանություն:
Այժմ երեխաների հետ աշխատում են հոգեբանները: Դեպքի մանրամասները պարզվում են:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)