Մոսկվայում ոստիկանը փորձել է կուլ տալ 10,000 ռուբլի կաշառքը
Ռուսաստան
Մոսկվայում կաշառք վերցնելիս բռնված ոստիկանության մայորը փորձել է կուլ տալ 10 000 ռուբլին, բայց նրա բերանից հանել են թղթադրամները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Մայորը կարողացել է ամբողջությամբ ծամել 5000 ռուբլիանոց թղթադրամը, 1000 ռուբլիանոցը վնասվել է, իսկ մյուս չորս թղթադրամներն անվնաս են մնացել:
Քննության տվյալներով՝ 10,000 ռուբլի կաշառքը ոստիկանը ստացել է անցյալ ուրբաթ օրը՝ խոստանալով չհարուցել քրեական գործ, որի մանրամասները չեն հաղորդվում:
Սպային սպառնում է ազատազրկում առավելագույնը մեկ տարով, տուգանք կամ պատժի այլ տեսակ: Հնարավոր է նաև նրան ազատեն աշխատանքից:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)