Մոսկվայում սկսվել են Մեդվեդևի և Մեհրիբան Ալիևայի միջև բանակցությունները
Ռուսաստան
Մոսկվայում սկսվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հանդիպումը:
Ռուսաստանի կառավարության ղեկավարը բանակցությունների սկզբում ողջունեց Ադրբեջանից ժամանած հյուրերին, ապա նրանց ուշադրությունը հրավիրեց ծրագրի հագեցածության վրա:
«Այն լիարժեք է, հագեցած՝ դա նաեւ մեր ձեզ հետ բանակցություններն են եւ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, որը վաղը կկայանա, միջտարածաշրջանային համաժողովը, ընդ որում՝ իսկական, մասշտաբային, մասնակցում է ռուսական շրջանների զգալի մասը, Ադրբեջանի տաղավարի բացումը ԺՏՁՑ-ում նույնպես շատ լավ իրադարձություն է։ Այս ամենը լիովին արտացոլում է մեր երկրների միջև բարիդրացիության, գործընկերության, բարեկամության մակարդակը: Եվ ձեր այցը դրա ուղղակի դրսևորումն է»:
Մեդվեդևը հանդիպման ընթացքում առաջարկել է քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության արդի հիմնախնդիրները տնտեսության և այլ ոլորտներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)