Մինսկը ցանկանում է Ռուսաստանից գազը գնել Սմոլենսկի մարզում գործող գնի չափով
Ռուսաստան
Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը հայտարարել է, որ բելառուսական կողմը ցանկանում է Ռուսաստանից գազը գնել Սմոլենսկի մարզում գործող գնի չափով՝ գումարած գազի փոխադրումը: Դեկտեմբերի 6-ին այդ մասին նա լրագրողներին ասել է խորհրդարանում: «Մեր դիրքորոշումը մեզ ամենամոտ տարածաշրջանի՝ Սմոլենսկի մարզի գինն է՝ գումարած փոխադրման ծախսերը»,- ասել է Ռումասը:
Նա ընդգծել է, որ «տնտեսավարման սուբյեկտների համար հավասար պայմանները, իսկ դրանում է ինտեգրացման նպատակը, պետք է ներառեն նաեւ էներգակիրների հավասար գներ»: Բելառուսի համար ռուսական գազի գինն այս տարի կազմում է 12 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)