Պուտինը պատմել է որոնողական ջոկատի կողմից հայտնաբերված եղբոր գերեզմանի մասին
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես են որոնողական ջոկատների կամավորները գտել իր եղբոր գերեզմանը, ով մահացել է Լենինգրադի շրջափակման ժամանակ, հաղորդում է РИА «Новости»-ն:
Պարզվել է, որ Պուտինի եղբայրը հուղարկավորված է եղել Պիսկարևսկու հուշահամալիրում: ՌԴ նախագահի խոսքով՝ նույնիսկ ծնողները տեղեկություն չունեին նրա գերեզմանի գտնվելու վայրի մասին:
«Փրկարարները գտել են եղբորս, ով, պարզվում է, Պիսկարևսկու գերեզմանատանն էր հուղարկավորված, ծնողներս անգամ չգիտեին»,- ասել է Պուտինը:
Նա նաև նշել է, որ իր փորձից գիտի, թե կամավորները որքան ազնիվ և լավ աշխատանք են անում:
Վլադիմիր Պուտինն ընտանիքի երրորդ որդին է: Նա ուներ երկու ավագ եղբայր, որոնք մահացել են նախքան իր ծնվելը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)