Աշխատանքից ազատված էլեկտրիկն սպանել է նախկին ղեկավարին
ՌուսաստանԼիպեցկի շրջանում աշխատանքից ազատված էլեկտրիկը գնդակահարել է իր նախկին ղեկավարին:
Դեպքը տեղի է ունեցել Ստեգալովկայի գյուղատնտեսական ձեռնարկության պահեստում: Հետաքննության համաձայն՝ էլեկտրիկը մյուս աշխատակիցների աչքի առաջ գնդակահարել է 54-ամյա ղեկավարին, ով տեղում մահացել է գլխի և որովայնի շրջանում ստացած վնասվածքներից:
Հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել, սակայն նրան գտել են իր տանը՝ մահացած: Նախնական տվյալներով տղամարդը ինքնասպան է եղել: Հարուցվել է քրեական գործ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)