Մոսկվայում գերազանցվել Է 1956 թվականի ջերմության ռեկորդը
Ռուսաստան
Մոսկվայում մայրաքաղաքային գլխավոր օդերեւութաբանական կայանում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ի կեսօրի դրությամբ բարձրացել Է մինչեւ +2,9 աստիճան: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի Օդերեւութաբանական կենտրոնում: Դիտարկումների տվյալներով՝ ՌԴ մայրաքաղաքում գերազանցվել Է օրվա ջերմաստիճանային ռեկորդը, որը սահմանվել Էր 1956 թվականի դեկտեմբերի 18-ին (+2,8):
Դեկտեմբերի 18-ը Մոսկվայում ամենատաք օրն Է դարձել օդերեւութաբանական դիտարկումների վերջին 71 տարվա ընթացքում, պարզաբանել են Օդերեւութաբանական կենտրոնում: Դեկտեմբերի 18-ի համար բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը Մոսկվայում գրանցվել Է 1886 թվականին (+5,3):
Օդերեւութաբանները չեն բացառում, որ դեկտեմբերի 18-ին մայրաքաղաքի տարածաշրջանում ջերմաստիճանը կարող Է բարձրանալ մինչեւ +6 աստիճան եւ գերազանցել 19-րդ դարի վերջի առավելագույն ցուցանիշը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)