Խալիֆա Հաֆթարը համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարել
Աշխարհ
Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը համընդհանուր մոբիլիզացիայի մասին է հայտարարել արտասահմանյան ագրեսիային դիմակայելու համար, հայտնում է «Ալ Մասդար» պորտալը:
Նա այսպիսի քայլի է դիմել այն բանից հետո, երբ հունվարին ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանը երկրի կառավարությանը թույլ էր տվել Լիբիա զորք ուղարկել Հաֆթարի թշնամիներին՝ Տրիպոլիում տեղակայված ազգային միասնության կառավարությանը օգնություն ցուցաբերելու համար:
Հաֆթարի ուժերը, որոնք վերահսկում են Լիբիայի տարածքի զգալի մասը, վերջին ամիսներին փորձում են գրավել Տրիպոլին: Այդ փորձերն առայժմ շոշափելի արդյունքներ չունեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)