Պուտինը Զելենսկուն եւ Ռոհանիին ցավակցություն է հայտնել ավիաաղետի կապակցությամբ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է ուղարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որում ցավակցություն է հայտնել Թեհրանի մերձակայքում ուկրաինական մարդատար ինքնաթիռի կործանման ողբերգական հետեւանքների կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսական պետության ղեկավարը կարեկցանքի եւ զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին»,-ասված է հաղորդագրության մեջ: Նաեւ Պուտինը հեռագիր է ուղարկել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, որում ցավակցություն է հայտնել ավիաաղետի հետեւանքով Իրանի ու մի շարք այլ երկրների քաղաքացիների զոհվելու կապակցությամբ:
«Ռուսաստանում կիսում են նրանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ նրանց արիություն եւ համբերություն»,-ասված է հեռագրում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն