Բաքու-Մոսկվա չվերթի ինքնաթիռը բախվել է թռչունների երամին
Աշխարհ
Բաքվից Մոսկվա թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան այն բանից հետո, երբ բախվել է թռչուններին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ժամը 20:31-ին (տեղի ժամանակով՝ 19:30) Բաքվից Մոսկվա թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կապիտանը որոշել է վերադառնալ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան, քանի որ օդանավը բախվել է թռչունների երամին,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ուղևորները Մոսկվա կթռչեն այլ ինքնաթիռով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)