Կորոնավիրուսը հասել է Ռուսաստան
Ռուսաստան
Ռուսաստանում՝ Անդրբայկալում եւ Տյումենի մարզում, գրանցվել են նոր տիպի կորոնավիրուսով առաջին երկու հիվանդները: Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ, օպերատիվ շտաբի ղեկավար Տատյանա Գոլիկովան, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Նա նշել է, որ հիվանդացածները Չինաստանի քաղաքացիներ են:
Գոլիկովան հավելել է, որ Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով սկսում Է երկրի քաղաքացիների տարհանումը Չինաստանի Ուհան քաղաքից եւ Հուբեյի նահանգից: Հայնան կղզում գտնվող ՌԴ-ի բոլոր քաղաքացիները հայրենիք կվերադարձվեն մինչեւ փետրվարի 4-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)