«Ես մինչեւ հիմա սիրում եմ քեզ, ներիր ինձ»․ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան՝ Ջիգարխանյանին
Ռուսաստան«Թանկագին Արմեն Բորիսովիչ, իմ սիրելի Ջիգոչկա։ Երեք տարի է անցել մեր բաժանումից։ Կարծում եմ՝ դա նույնիսկ բաժանում չէ, հավանաբար, ճիշտ կլինի ասել՝ կորցրինք միմյանց»,- այս մասին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ասել է «Ռուսական նոր սենսացիաներ» հաղորդման ընթացքում։
«Ես մինչեւ հիմա սիրում եմ քեզ… Եթե ես կարողանայի փոխել հանգամանքները, ես պարտադիր քո կողքին կլինեի…»,-նշել է նա ու հավելել, որ բաժանումից հետո փորձում է այնպես ապրել, որ չամաչի նախկին ամուսնուց։
Հիշեցնենք, որ դերասանը կրկին ապրում է երկրորդ կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ։