Ռուսաստանում ներկայում կորոնավիրուսի վեց հաստատված դեպք է արձանագրված
Ռուսաստան
Ռուսաստանում այս պահին կորոնավիրուսով վարակման վեց հաստաված դեպք Է արձանագրված, նշում են «Ռոսպոտրեբնադզոր»-ում:
Մասնավորապես, դրանք Չինաստանի երկու քաղաքացիներ են, որոնք ապաքինվելուց հետո դուրս են գրվել փետրվարի կեսերին: Երեք ռուսաստանցիներ, որոնք տարահանվել են Diamond Princess ճամփորդանավից եւ վերահսկողության տակ են Կազանում: Եվս մեկ դեպքի մասին հայտնի է դարձել մարտի 2-ին. նա ռուսաստանցի Է, որը վերադարձել է Իտալիայից, ասված է Ռուսաստանում Covid-19-ի իրադրության մասին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ամենօրյա տեղեկագրում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)