Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ինը մարդ արդեն ապաքինվել է
Ռուսաստան
Ռուսաստանում կորոնավիրուսով ինը վարակակիր արդեն ապաքինվել ու դուրս է գրվել հիվանդանոցներից։ Այս մասին այսօր հաղորդվել է ռուսական stopkoronavirus.rf հատուկ կայքում: «Ինը մարդ ապաքինվել է», - ասվում է զեկույցում:
Այս թիվը չի ներառում այն երեք հոգուն, ովքեր Ռուսաստան են բերվել Diamond Princess նավից, որտեղ տեղի էր ունեցել կորոնավիրուսի բռնկումը: Նրանք ևս ապաքինվել են:
Կորոնավիորուսի հետ պայքարի շտաբի վերջին տվյալների համաձայն ՝ Ռուսաստանում գրանցվել է վարակի 199 դեպք: Հիվանդների մեծ մասի դեպքում հիվանդությունը մեղմ ընթացք ունի:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)