Կորոնավիրուսը ֆինանսական ծանր հարված է հասցրել մարմնավաճառներին. Reuters
Աշխարհ
Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում մարմնավաճառներն այժմ կորոնավիրուսի կողմից պատճառված ամենամեծ վնասի կրողներն են։ Համաճարակը նրանց ֆինանսական ծանր հարված է հասցրել:
Ոլորտում աշխատողներն ասում են, որ հաճախորդները չեղյալ են հայտարարում նրանց հետ պայմանավորվածություններն ու փակում գիշերային ակումբները: Նևադան՝ ԱՄՆ֊ի միակ նահանգը, որը օրինականացրել է մարմնավաճառությունը, երկուշաբթի օրը հաղորդել է կորոնավիրուսի հետևանքով առաջին մահվան մասին: Լաս Վեգասում նույնիսկ խաղատները փակվում են: Վաշինգտոնում բնակարաններ և օգնություն է տրամադրվում մարմնավաճառներին։ ԱՄՆ որոշ նահանգներում էլ կորոնավիրուսի պատճառով փակված ռեստորանների ու բարերի աշխատակցուհիները գումար վաստակելու այլ տարբերակ են գտել։ Նրանք օնլայն հարթակում վաճառում են իրենց մերկ լուսանկարները, հայտնում է Reuters-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)