Հայտնի է աշխարհի ամենաերջանիկ երկիրը
Աշխարհ
Արդեն երրորդ տարին անընդմեջ Ֆինլանդիան ճանաչվում է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: Այս եզրահանգմանն է եկել ՄԱԿ֊ը մարտի 20-ին նշվող Երջանկության օրվա առթիվ ամենամյա ուսումնասիրության արդյունքում, գրում է Business Insider- ը:
Այս ուսումնասիրության համար հաշվի են առնվել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, սոցիալական համակարգերի որակը, առողջ կյանքի տևողությունը, կոռուպցիայի մակարդակը և ազատությունը: Կարևորագույն գործոններից մեկը երկրում վստահության մակարդակն է: Այս արդյունքի վրա նաև իր ազդեցությունն է ունեցել երկրում իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ կազմակերպումը։
Երջանիկ երկրների դասակարգման աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է Դանիան: Նրան հաջորդում են Շվեյցարիան, Իսլանդիան և Նորվեգիան: Լյուքսեմբուրգը փակում է առաջին տասնյակը:
Ռուսաստանը 73-րդ տեղում էր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)