Ռուսաստանը ռազմական վիրուսաբանների ութ խումբ կուղարկի Իտալիա
Ռուսաստան
Մարտի 22-ից սկսած ՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները պատրաստ են վիրուսաբանների խմբեր և բժշկական սարքավորումներ տանել Իտալիա, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, գրում է tass.ru֊ն:
Նախարարությունից հայտնում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է ստեղծել ավիացիոն խումբ ՝ մարտի 22-ից սկսած կորոնավիրուսի դեմ պայքարում Իտալիայի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համար:
Նրանք հավելել են, որ Իտալիան հաստատել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները ընդունելու պատրաստակամությունը: Գործակալության տվյալներով՝ մարտի 21-ի ուշ երեկոյան Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Իտալիայի իր պաշտոնակից Լորենցո Գերերիիի հետ օգնության տրամադրման խնդրի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)