Ուհանում կորոնավիրուսի մասին առաջինը նախազգուշացրած բժիշկներից մեկը խորհրդավոր կերպով անհետացել է․ RFA
Աշխարհ
Չինաստանի՝ կորոնավիրուսի էպիկենտրոն հանդիսացող Ուհան քաղաքում Այ Ֆեն անունով բժշկուհին խորհրդավոր պայմաններում անհետացել է։ Նա առաջին բժիշկներից էր, ով նախազգուշացրեց նոր վիրուսի մասին: Նա կիսվել էր հիվանդի բժշկական պատմության լուսանկարով` «կորոնավիրուս» մակագրությամբ: Այնուհետև նա հայտնել էր, որ ինքը «աննախադեպ, ծայրահեղ ծանր նկատողություն» է ստացել Ուհանի կենտրոնական հիվանդանոցի ղեկավարության կողմից:
Վերջերս Այ Ֆենը հարցազրույց տվեց՝ նշելով, որ իշխանությունները թույլ չեն տվել նրան և մյուս բժիշկներին նախազգուշացնել աշխարհին վերահաս վտանգի մասին: Նրա գործընկերներից չորսը վարակվել են և մահացել համաճարակի դեմ պայքարի ընթացքում: Նրանց թվում էր բժիշկ Լի Վենլիանգը, ով նույնպես փորձեց խոսել CoViD-19- ի մասին, որի համար նա մեղադրվեց կեղծ տեղեկություններ տարածելու մեջ:
Հարցազրույցի հրապարակումից կարճ ժամանակ անց կինը անհետացավ և իր Weibo սոցիալական ցանցի էջում հայտնվեց մի խորհրդավոր հաղորդագրություն՝ «Գետ. Կամուրջ. Ճանապարհ. Ժամերի կռիվ»։ Այժմ շատերը ենթադրում են, որ նրան ձերբակալել են իշխանությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)