Կիմ Չեն Ընը անհաջող վիրահատությունից հետո դարձել է «բույս». TaiwanNews
Աշխարհ
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկայումս գտնվում է վեգետատիվ վիճակում: Այս մասին հայտնում է «Թայվան նյուզը»՝ վկայակոչելով ճապոնական աղբյուրին: Նշվում է, որ սա սրտանոթային համակարգի հետ կապված անհաջող վիրահատության արդյունք է: Սա հակասում է ավելի վաղ պաշտոնական աղբյուրներին, որոնք պնդում են, որ Կիմ Չեն Ընը վերականգնվում է:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հիվանդության մասին լուրերը շրջանառվում են արդեն մի քանի շաբաթ: Նույնիսկ տեղեկություններ էին հայտնվել նրա մահվան մասին, բայց փորձագետները դա համարել են քիչ հավանական: Քաղաքական գործիչը վիրահատվել է ապրիլի 12-ին: Ըստ Reuters- ի՝ Չինաստանի իշխանությունները բժշկական պատվիրակություն են ուղարկել Փհենյան, որպեսզի խորհրդակցեն «Կիմ Չեն Ընի առողջության հետ կապված հարցերի շուրջ»: Այն ղեկավարում էր Չինաստանի Կոմունիստական կուսակցության Միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ավագ գործադիրը: ՉԺՀ-ի մասնագետները հինգշաբթի՝ ապրիլի 23-ին, մեկնել են Հյուսիսային Կորեա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)