Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 11 012 նոր դեպք․ Ռիա Նովոստի
Ռուսաստան
Ռուսաստանի 83 շրջաններում մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հաստատված դեպքերի թիվը 11 012 է, հայտնում են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի գործառնական շտաբում: 5 551 նոր դեպք է գրանցվել Մոսկվայում, 1133-ը՝ Մոսկվայի մարզում, 414-ը` Սանկտ Պետերբուրգում, միևնույն ժամանակ 4674 հիվանդի մոտ հիվանդության ախտանիշներ չեն գրանցվել: 88 հիվանդ մահացել է։ Նախորդ օրը գրանցվել էր կորոնավիրուսի 10 817 նոր դեպք: Այսպիսով՝ Ռուսաստանում գրանցված COVID-19 դեպքերի թիվը հասել է 209 688-ի, որից ավելի քան 34 հազարը բուժվել է, մահացել է 1915 մարդ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)