Մոսկվայում ծեծի են ենթարկել փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանին
Ռուսաստան
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Ռուսաստանում Ղրղզստանի դեսպանատան փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանին: Նա հայտնել է, որ ինքը կոնֆլիկտ է ունեցել անհայտ երիտասարդի հետ «Դոբրինինսկայա» մետրոյի մոտակայքում: Վեճը վերածվել է ծեծկռտուքի, հարվածել են դիվանագետի գլխին: Դեպքից հետո փոխհյուպատոսը հայտնել է ոստիկանությանը: Հարձակվողը որոնվում է:
Կոնդախչյանը աշխատում է Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատանը 2016 թվականից-հայտնում է Ռիա Նովոստին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)