Ալիևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին
Աշխարհ
Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում շնորհակալություն է հայտնել նրան ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին իրադարձությունների կապակցությամբ ցուցաբերած աջակցության համար, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ձեր շատ անկեղծ և կոշտ հայտարարությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանը միայնակ չէ իր արդար գործում: Համապատասխան պետական կառույցների ղեկավարները, խորհրդարանի անդամները և Թուրքիայի հասարակության անդամները նույնպես իրենց միանշանակ վերաբերմունքն են հայտնել հարցի վերաբերյալ», - ասված է Ադրբեջանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ալիեւն ասել է, որ դա «ադբեջանա-թուրքական միասնություն հերթական ակներև օրինակն է»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)