Արցախի անտառներն այրելը ահավոր ցինիկ քայլ է ադրբեջանական բանակի կողմից․ Յուրգինս Կլոտինշ
Արցախ
Լատվիայի նախագահի` պատմական հիշողության և պատկանելիության հարցերով արտահաստիքային խորհրդական Յուրգինս Կլոտինշը, ֆեյսբուքյան իր էջում կիսվելով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում այրվող անտառների մասին ինֆոգրաֆիկայով, արել է հետևյալ գրառումը․
«Արցախի անտառներն այրելը ահավոր ցինիկ քայլ է ադրբեջանական բանակի կողմից: Մի քանի օր առաջ հայտնվեցին տեսանյութեր, թե ինչպես է դա արվել: Թող Ղարաբաղի բնակչությունը անսպառ ուժ ունենա, որպեսզի կարողանա հաղթահարել այս փորձությունը, չթողնի սարերը, որտեղ սերունդներով ապրել են իրենց նախնիները: Բացի այդ, Ղարաբաղի հայերի իրավիճակն ինձ հիշեցնում է այն, ինչ Ֆրանց Վերֆելը գրել է իր գրքի մեջ, որ նկարագրում է հայերի մարտերը Օսմանյան կայսրության ուժերի դեմ Մուսա լեռան վրա: Գիրքն օգնում է լավ հասկանալ հայկական պատմական իրավիճակը և ինչքան է հայ ազգը կորուստ ունեցել ցեղասպանության ժամանակ՝ Առաջին համաշխարահային պատերազմի ընթացքում (Հ.գ. հասել եմ 301-րդ էջին)»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)