ՌԴ-ն տարօրինակ է համարում Ալիևի զգացմունքային արձագանքը Լավրովի խոսքերին. ՏԱՍՍ
Աշխարհ
Ռուսաստանը տարօրինակ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զգացմունքային արձագանքը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին` Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների առկայության վերաբերյալ: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը:
«Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգելի Իլհամ Հեյդարովիչ Ալիեւի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մեկնաբանությանը»,- ասել է գործակալության աղբյուրը` հավելելով. «Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութեր կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»:
«Միեւնույն ժամանակ, մենք մնում ենք համոզված, որ վարձկան զինյալների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի կայունությանը եւ անվտանգությանը»,- հավելել է աղբյուրը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)