Արցախում հերոսաբար զոհվել է ոստիկանության զորքերի գնդապետ Արտյոմ Միրզոյանը
Հասարակություն
Արցախում մղվող պաշտպանական մարտական գործողությունների ժամանակ զոհվել է ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի լավագույն ներկայացուցիչներից մեկը`գնդապետ Արտյոմ Զարմիկի Միրզոյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
«Պրոֆեսիոնալ հրամանատա՛ր, նվիրյալ սպա՛, անփոխարինելի ընկե՛ր, հիշատակդ վառ կմնա մեր սրտերում։
Գնդապետ Միրզոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ. նոյեմբերի 8-ին, ժամը 18։00-ին, Նոր- Նորքի սրբ. Սարգիս եկեղեցում»,-ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)