Քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ․ Հարությունյան
Արցախ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ այսօր քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ:
Իմ պատրաստակամությունն եմ հայտնել առավելագույնս աջակցել մարդասիրական այդ կարևոր առաքելության արագ իրականացմանը»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)