Ռուս փրկարարները ժամանել են Ստեփանակերտ
Արցախ
ՌԴ ԱԻՆ 30 հոգանոց օպերատիվ խումբը նոյեմբերի 16-ին ժամանել է Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Խմբում ընդգրկված են ՌԴ ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներ, փրկարարներ, կապի մասնագետներ և այլք: Վերջիններս իրենց հետ վերցրել են անհրաժեշտ տեխնիկա և դաշտային ճամբար:
Տեղում կքննարկվի խումբը 150 փրկարարների և թռիչքի պատրաստ աէրոմոբիլային ռազմական հիվանդանոցի հաշվին ընդլայնելու հարցը:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)