Միշուստինն ադրբեջանցի վարչապետի հետ քննարկել է Հարավային Կովկասում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հարցը
ՌուսաստանՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ ունեցած հեռախոսազրուցի ընթացքում քննարկել է Հարավային Կովկասում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ կառավարության մամլո ծառայությանը:
«Եղել է նաև կարծիքների փոխանակում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարների հարցով՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության կարգավորման մասին որոշումները»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
Կառավարությունների ղեկավարները զրույցի ընթացքում անդրադարձել են առևտրա-տնտեսական համագործակցության զարգացման արդիական հարցերին՝ ուշադրություն դարձնելով արդյունաբերության, գյուղտեխնիկայի, դեղագործության և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը: