Տիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինեն Զելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետ Եվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօր Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ Մանուկյան Թևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. Մալխասյան Իրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել Իսրայելին «Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքը երկարաձգվել է․ 24 News Քննարկվում է հայկական ապրանքների արտահանումը Ինդոնեզիա «ԴԱՎՈ ՕԻԼ»-ը տուգանվել է թերլիցքավորման համար 

Քաշաթաղում եւ Քարվաճառում թալանել են «Արմաթ» լաբորատորիաները, գողացել են համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն. Aravot.am

Արցախ

Զինադադարից հետո Արցախի Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները թալանվել են։ Գողությունը կատարել են հայերը, քանի որ այդ տարածքներ ադրբեջանցիներ չեն մտել։

Aravot.am-ի հետ զրույցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը պատմել է, որ ինքը ԱՀ-ի կրթության նախարարին իր օգնություն էր առաջարկել՝ լաբորատորիաների գույքի հետ նաեւ դպրոցներին պատկանող գույքն էլ իրենց ռեսուրսներով տեղափոխեն Հայաստանին սահմանակից մարզեր։

«Քարվաճառի մեր խմբավարն այդ օրերին այդտեղից դուրս եկած է եղել։ Մեր գնալուց մի օր առաջ խմբավարը գնացել էր լաբորատորիա ու տեսել, որ այնտեղ մնացել էր միայն եռաչափ տպիչն ու թվային կառավարմամբ շաղափային լազերային տպիչ հաստոցը։ Համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն գողացել էին»,-պատմում է պարոն Վարդանյանը։ Այն, ինչ մնացել է, ըստ պարոն Վարդանյանի, չեն տարել, հավանաբար չիմանալով, թե դրանք ինչ են։

Հետո Սեդրակ Վարդանյանն է իր թիմով գնացել։ Նկարագրել է՝ ամբողջ դպրոցն ահավոր վիճակում էր․ «Կարծես արտաքին թշնամին էր անցել այդտեղով, ամեն ինչ կոտրած, ռադիատորները վնասված։ Մեր բեռնատարներով դպրոցի գույքը՝ պահարաններ, սեղաններն ու աթոռները, գույքի մոտ 80%-ը կարողացանք փրկել։ Դրանք պահեստավորեցինք Վարդենիսի դպրոցներից մեկում»։

Պարոն Վարդանյանն ասել է՝ Քարվաճառի լաբորատորիայից գողացել են վեց ամբողջական համակարգիչ, ռոբոտի հավաքածուն, որը 730 հազար դրամ արժեր։ Ռոբոտն ինչներին էր պետք, հարցի պատասխանը Վարդանյանը չունի, ենթադրում է, որ գողերը դրանք կամ դեն են նետելու, կամ էլ փորձելու են մաս-մաս վաճառել ասենք՝ լաբորատորիաներից մեկին։

Հետո այցելել են Քաշաթաղի լաբորատորիաներ, մինչ այդ, պարոն Վարդանյանը զանգահարել է Բերձորի վարչակազմ, որպեսզի նրանց օգնությամբ փորձի պահպանել գույքը, մինչեւ իրենք տեղ կհասնեին․ «Զանգեցի, ինձ ասացին՝ համարեք, որ չկան, երեք ոստիկան է մնացել ամբողջ Քաշաթաղում։ Մոշաթաղի լաբորատորիան էլ վերջին երկու ամսում էինք բացել, բացումը շատ գեղեցիկ էր, չէինք էլ սկսել աշխատել, այստեղ ընդամենը երկու մոնիտոր է մնացել, ամբողջը թալանել էին։ Գյուղի բնակիչներին ասել եմ՝ ձեր երեխաները որտեղ էլ լինեն՝ ես պատրաստ եմ նրանց համար ապահովել անվճար այցելություն լաբորատորիաներ, ձեր երեխաների համար է, վերադարձրեք գույքը։ Չազդեց։ Յոթ ամբողջական համակարգիչ էլ այստեղից էին գողացել։ Տանձուտի դպրոցի դպրոցական կահույքը, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի լաբորատոր սարքավորումները եւ գրադարանների ամբողջ գրքերը տեղափոխվեցինք Սյունիքի մարզ, Բերձորի Արմաթ լաբորատորիայի մի քանի սարքավորումները եւ Շուշվա շրջանի Հին Շենի դպրոցի ամբողջ լաբորատորիան նույնպես տեղափոխվեցինք ապահով վայր։ Դեպի Հին Շեն երթեւեկություն էլ չկար, միայն ռուսական հենակետեր էին։ Ես դպրոցի տնօրենի հետ խոսեցի լաբորատորիայի մասին, բայց բնակչություն չկար, երկու հոգի էին մնացել, այն էլ պատրաստվում էին դուրս գալ»։

Արցախում գործում էր 32 «Արմաթ» լաբորատորիա, որից 11-ը, Սեդրակ Վարդանյանի խոսքերով ասած՝ մնաց արտաքին թշնամուն, 2-ն էլ ներքին թշնամին թալանեց․ «Մարտակերտի ու Մարտունու շրջանների շենքերը պատկերացնում եք ինչ ռմբակոծության տակ են եղել, հիմա այս շրջանների գյուղերի սահմաններն են փոխվել, պարզ էլ չէ՝ մարդիկ կվերադառնա՞ն, ապահով կլինի՞։ Օրինակ՝ Մարտունու Թաղավարդ գյուղում լաբորատորիա ունեինք, Թաղավարդի կեսը մերն է, մյուս կեսը՝ թշնամունը, պարզել եմ, որ Թաղավարդի դպրոցը ադրբեջանցիների ձեռքում է։ Հիմա այս տարածքներում ո՞վ է ապրելու։ Ռուսների հենակետերն էլ իրարից 8-10 կիլոմետր հեռու են, իսկ այդ արանքում ո՞ւմ վրա է լինելու վերահսկողությունը, շատ վտանգավոր է»։ Իրավապահ մարմիններին պարոն Վարդանյանը դեռ չի դիմել, առանձնապես մեծ հույսեր էլ չի կապում նրանց հետ․ «Գիտեմ, որ արդյունքը զրոյական է լինելու։ Բայց իմ այս հարցազրույցը ոստիկանությունը թող ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակըԳերմանիայի ռազմական ծախսերը 1945 թվականից հետո կհասնեն ռեկորդային մակարդակի․ Վագենկնեխտ44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել ԻսրայելինԱրդյո՞ք օրական 10 հազար քայլն անհրաժեշտ է բոլորին․ բժիշկը պարզաբանել էԷյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը աշխատակիցների գործադուլից հետոՀամաշխարհային նավագնացության ազատությունը վտանգի տակ է․ Financial TimesԿրեմլում հայտարարել են, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանանՌուսաստանի հետ երկխոսության մասին Հունգարիայի հայտարարությունները «ոչինչ չարժեն»․ ՌԴ դեսպանՊաշտպանական խմբի ստեղծման ձախողումը հարված է դարձել Կայա Կալասի դիրքերին․ Politico«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքը երկարաձգվել է․ 24 NewsՔննարկվում է հայկական ապրանքների արտահանումը ԻնդոնեզիաՌուսաստանում կստեղծվի վառելիքի շուկայի իրավիճակը վերահսկող համակարգ«ԴԱՎՈ ՕԻԼ»-ը տուգանվել է թերլիցքավորման համարԱՄՆ-ը սկսում է հրաժարվել Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնելու գաղափարից․ ՌԴ ՊետդումաFAZ. Ձերբակալվել է էլեկտրահաղորդման գծերի դիվերսիայի մեջ կասկածվող անձ«Պետք է արմատախիլ արվի պորտաբույծների համակարգը»․ ԱվինյանՆերմուծման ու արտահանման գործընթացի պարզեցում՝ դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքումԲելոուսովը հայտարարել է Ռուսաստանի և Վիետնամի պաշտպանության նախարարությունների միջև կանոնավոր շփումների մասինԱշխարհում ժամանակի հաշվարկը պատրաստվում են «անջատել» Երկրի պտույտիցՊղնձի գինը Լոնդոնի բորսայում հասել է նոր ռեկորդիՍաուդյան Արաբիան չի պատրաստվում հրաժարվել իր սահմանների պաշտպանության հարցումՀունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետիՉինաստանի սահմանին որոշ տղամարդկանց ստիպում են սափրել մորուքը․ հայտնի է պատճառըՆյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը Մեծ Բրիտանիան խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցներըՍուրբ Աստվածածին, բարեխոսի՛ր մեզ համար, որպեսզի կարողանանք տեսնել Աստծո լույսը, լսել Նրա ձայնը և մեր կյանքով պատասխանել Նրա սիրուն. Տեր ՀեթումԶրուցակիցները ողջունել են Երևանի և Տաշքենդի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը Արմեն Գալջյանն անդրադարձել է Արեգնազ Մանուկյանի կալանավորմանն առնչվող ելույթին Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերելԿատարը և գործընկերները աշխատում են ԱՄՆ-Իրան բանակցությունները վերսկսելու ուղղությամբԻ՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան Սա նորմալ չէ, հաշտ չենք սրա հետ. պատասխան տալու ժամանակը գալու է. Լևոն Քոչարյան Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահՀՀ-ում կձևավորվի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանց. քննարկում Փաշինյանի մոտՀոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբՄարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան (տեսանյութ) Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերություններն են»․ Լևոն Քոչարյան
Ամենադիտված